Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մթերքներ, որոնք քայքայում են ատամները

Մթերքներ, որոնք քայքայում են ատամները
11.09.2013 | 11:46

Ո՞ր մթերքներից է պետք խուսափել, եթե ուզում եք ունենալ առողջ և սպիտակ ատամներ:

Սկսենք ըմպելիքներից. Կոլա. սա ատամների ամենամեծ թշնամին է: Բացի այն, որ կոլան պարունակում է միտքը ծուլացնող շաքարային մաս, այն հարուստ է նաև թթուներով, որոնք քայքայում են ատամների էմալը: Դեղնավուն երանգ և կարիես. ահա թե ինչի է հանգեցնում կոլան:
Սուրճ. այս ըմպելիքը չափից շատ օգտագործողները տառապում են սև կամ «մութ ափսե» կոչվող ատամներից: Եթե չպակասեցնեք սուրճի քանակը և չողողեք բերանը ամեն անգամ սուրճ խմելուց հետո, ապա տարիների ընթացքում ձեր ատամները ամբողջովին «կմթնեն»:
Ցիտրուսային բույսեր ու մրգեր, որոնց մեջ թթվայնությունը մեծ է: Նարինջը, կիտրոնը, մանդարինը ոչնչացնում են ատամի էմալը և ատամները դառնում են ավելի խոցելի բակտերիաներից:
Շոկոլադ. դեռ մանկությունից զգուշացնում են, որ այս քաղցրավենիքը վնասակար է ատամներին: Եվ ոչ իզուր, քանի որ շոկոլադում եղած բարձր շաքարի տոկոսը առաջացնում է կարիես:
Հատապտուղները (կեռաս, հապալաս, ազնվամորի) պարունակում են ածխաջրեր և թթուներ, որոնք բացասաբար են ազդում ատամների առողջության վրա:
Ատամների վրա իր բացասական հետևանքն է թողնում նաև գինին, ինչը պարունակում է էմալի համար վտանգավոր թթուներ:
Եթե հետևենք վերը թվարկած կանոններին, պետք է ուրեմն` ոչ ուտել, ոչ խմել: Ինչ մնում է կոլային, սուրճին, ապա սրանք յուրաքանչյուրիս սննդային օրակարգի անբաժանելի մասն են, ինչից, չեմ կարծում, որևէ մեկը հրաժարվի, նույնիսկ ատամի ցավի դեպքում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ